Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը կարևորել է համատեղ աշխատանքների շարունակական խորացման և փորձի փոխանակման անհրաժեշտությունը` ընդգծելով, որ այն, ըստ ամենայնի, կնպաստի ոլորտի զարգացման գործին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը։
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՌԱՀ նախագահի հետ

ԼՂՀ նախագահական գրասենյակի մամուլի ծառայություն