ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում հայտնված հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է զիջել որոշակի ժամանակահատվածում կուտակված հողահարկն ու գույքահարկը, զանգվածային դժգոհություններ է առաջացրել Շիրակի մարզի համայնքներում: Համայնքապետերից շատերը գտնում են, որ այս քայլից հետո գյուղերում ընդհանրապես հարկեր վճարողներ չեն լինի, իսկ ովքեր վճարել են, հետ են պահանջելու, քանի որ չվճարողն ու վճարողը հայտնվել են նույն կարգավիճակում: Կապսի համայնքապետ Լորիկ Մկոյանի կարծիքով այս հայտարարությունից հետո գյուղում իրավիճակը սրվել է.
–Այսօրվա դրությամբ գյուղում ունեմ 80 տոկոսով հավաքագրված հողի և գույքի հարկ, որը հիմնականում հավաքագրել ենք թոշակառուներից, նպաստառուներից: Այսինքն,հարկեր չվճարողները հիմնականում հարուստներն ու Ռուսաստանում աշխատողներնեն: Հիմա հարկեր վճարողներնինձանից բացատրություն են պահանջում, թե իրենք ինչո՞ւ են վճարել, եթե չվճարողներինդրանք զիջելու են։
Իսկ Բավրա համայնքի նախկին համայնքապետ Կորյուն Սմբուլյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ կառավարությունը պարզապես իրավասու չէ համայնքների բյուջեի հաշվին հարկեր չվճարողներին լավություն անել.
–Վարչապետի իրավասությունը չէ հարկերը զիջելը: Առավել ևս, որ օրենքով հարկերը զիջելու պրակտիկա նախատեսված է: Բացի այդ, դա տեղական կառավարման իրավասությունն է, որովհետև այդ հարկերը մտնում են համայնքի բյուջե և ծախսվում են համայնքի կարիքները հոգալու համար: Հիմա վարչապետը նախընտրական շողոքորթություն է անում, ու ամենատարօրինակն այն է, որ համայնքների բյուջեների հաշվին: Եթե սպասում են, որ նախընտրական այս ակցիան օգուտ կբերի, ապա չարաչար սխալվում են. ընդհակառակը՝ իրենց շատ ծանր հարված է սպասվում: Այն գյուղապետերը, որոնք աշխատանքի ընթացքում կարողացել են բնակիչներից հարկեր հավաքագրել, այսօր կանգնել են փաստի առաջ: Նրանց ընտրողները նրանցից երես են թեքելու: Մարդիկ կան, ովքեր ասում են, որ մինչ իրենք հարկեր էին վճարում, հարկեր չտվողը մեքենա էր առնում: Հիմա վճարող–չվճարող հավասարվել են իրար:
Նախկին համայնքապետը նաև նշել է, որ նախընտրական այս խեղկատակությանը վերջ տալու համար պետք է պարտաճանաչ հարկ վճարողներին մի քանի տարվա գերավճար գրանցել:
Նշենք, որ մարզխորհրդի նիստերի ժամանակ նախկին մարզպետ Լիդա Նանյանը և ներկայիս մարզպետ Աշոտ Գիզիրյանը գրեթե ահաբեկում էին գյուղացիներին և պարտադրում բոլոր հնարավոր և անհնար միջոցներով հարկերը հավաքել գյուղացիներից, իսկ չվճարողներին էլ դատի տալ և ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձել: Նման կերպ չվարվող գյուղապետերին սպառնում էին անվստահություն հայտնել և դուրս շպրտել գյուղապետարանից:
Տիգրան Սարգսյանի նախընտրական շողոքորթությո՞ւնը
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում հայտնված հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է զիջել որոշակի ժամանակահատվածում կուտակված հողահարկն ու գույքահարկը, զանգվածային դժգոհություններ է առաջացրել Շիրակի մարզի համայնքներում: Համայնքապետերից շատերը գտնում են, որ այս քայլից հետո գյուղերում ընդհանրապես հարկեր վճարողներ չեն լինի, իսկ ովքեր վճարել են, հետ են պահանջելու, քանի որ չվճարողն ու վճարողը հայտնվել են նույն կարգավիճակում: Կապսի համայնքապետ Լորիկ Մկոյանի կարծիքով այս հայտարարությունից հետո գյուղում իրավիճակը սրվել է.
–Այսօրվա դրությամբ գյուղում ունեմ 80 տոկոսով հավաքագրված հողի և գույքի հարկ, որը հիմնականում հավաքագրել ենք թոշակառուներից, նպաստառուներից: Այսինքն, հարկեր չվճարողները հիմնականում հարուստներն ու Ռուսաստանում աշխատողներն են: Հիմա հարկեր վճարողներն ինձանից բացատրություն են պահանջում, թե իրենք ինչո՞ւ են վճարել, եթե չվճարողներին դրանք զիջելու են։
Իսկ Բավրա համայնքի նախկին համայնքապետ Կորյուն Սմբուլյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ կառավարությունը պարզապես իրավասու չէ համայնքների բյուջեի հաշվին հարկեր չվճարողներին լավություն անել.
–Վարչապետի իրավասությունը չէ հարկերը զիջելը: Առավել ևս, որ օրենքով հարկերը զիջելու պրակտիկա նախատեսված է: Բացի այդ, դա տեղական կառավարման իրավասությունն է, որովհետև այդ հարկերը մտնում են համայնքի բյուջե և ծախսվում են համայնքի կարիքները հոգալու համար: Հիմա վարչապետը նախընտրական շողոքորթություն է անում, ու ամենատարօրինակն այն է, որ համայնքների բյուջեների հաշվին: Եթե սպասում են, որ նախընտրական այս ակցիան օգուտ կբերի, ապա չարաչար սխալվում են. ընդհակառակը՝ իրենց շատ ծանր հարված է սպասվում: Այն գյուղապետերը, որոնք աշխատանքի ընթացքում կարողացել են բնակիչներից հարկեր հավաքագրել, այսօր կանգնել են փաստի առաջ: Նրանց ընտրողները նրանցից երես են թեքելու: Մարդիկ կան, ովքեր ասում են, որ մինչ իրենք հարկեր էին վճարում, հարկեր չտվողը մեքենա էր առնում: Հիմա վճարող–չվճարող հավասարվել են իրար:
Նախկին համայնքապետը նաև նշել է, որ նախընտրական այս խեղկատակությանը վերջ տալու համար պետք է պարտաճանաչ հարկ վճարողներին մի քանի տարվա գերավճար գրանցել:
Նշենք, որ մարզխորհրդի նիստերի ժամանակ նախկին մարզպետ Լիդա Նանյանը և ներկայիս մարզպետ Աշոտ Գիզիրյանը գրեթե ահաբեկում էին գյուղացիներին և պարտադրում բոլոր հնարավոր և անհնար միջոցներով հարկերը հավաքել գյուղացիներից, իսկ չվճարողներին էլ դատի տալ և ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձել: Նման կերպ չվարվող գյուղապետերին սպառնում էին անվստահություն հայտնել և դուրս շպրտել գյուղապետարանից:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի