Լրահոս

27.02.2012 16:16


Ամենասպասված հարսանիքը, հավանաբար, տեղի կունենա այս տարի

Ամենասպասված հարսանիքը, հավանաբար, տեղի կունենա այս տարի

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի տան մոտ հայտնվել է անհասկանալի սպիտակ շինություն։ Լրագրողները, ովքեր պարբերաբար հայտնվում են հոլիվուդյան աստղերի՝ Ֆրանսիայում գտնվող առանձնատան մերձակայքում, նկատել են, որ շինությունը հիշեցնում է սպիտակ հսկայական վրան։ Ֆրանսիացի շինարարները գումարի դիմաց լրագրողներին պատմել են, որ վրանը կառուցում են հայտնի զույգի հարսանիքի համար։ Շինության ավարտը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին։

Ի դեպ, Բրեդ Փիթը վերջերս տված հարցազրույցում հայտնել էր, որ իրենց վեց երեխաներն անհամբերությամբ սպասում են ծնողների հարսանիքին։

Այս խորագրի վերջին նյութերը