Տիգրան Կարապետյան. «ՀՀԿ-ն հեղինակություն երբեք չի ունեցել»
Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չի համաձայնվել այն դիտարկումների հետ, թե Հանրապետականը մարդկանց ստիպելով՝ կուսակցական անդամատոմսեր է բաժանում։ Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ կուսակցության հեղինակության բաղադրիչներն են սկզբունքները, առաջնորդը, կենսագրությունը: Նույն ասուլիսն մասնակցող «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն էլ նշել է, թե ՀՀԿ-ն ունեցել է կշիռ, ներուժ, բայց հեղինակություն երբեք չի ունեցել:
«Իմ քննադատությունն ուղղված է ՀՀԿ-ին, քանի որ ժողովուրդն ընկած է պարտքերի տակ: Եթե ժողովուրդը վերցնում է վարկ, պետք է լավ վիճակում լինի: Բայց քանի գնում, այնքան ավելի են պարտքերի մեջ հայտնվում: Ով չի ընդունում ՀՀԿ-ին, նրան սպանում են տարբեր ձևերով՝ բարոյապես, հոգեպես: Մարդիկ, ովքեր լքում են իրենց հայրենիքը, սպանված են»,- ասել է Տիգրան Կարապետյանը։
Տիգրան Կարապետյան. «ՀՀԿ-ն հեղինակություն երբեք չի ունեցել»
7or.am