Լրահոս

27.02.2012 13:31


Ա. Մուսինյան. «Առաջիկա ընտրություններում ՀԱԿ–ի թիրախը լինելու է Սերժ Սարգսյանի վարչախումբը»

Ա. Մուսինյան. «Առաջիկա ընտրություններում  ՀԱԿ–ի թիրախը լինելու է Սերժ Սարգսյանի վարչախումբը»

«Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ից սկսելու է քաղաքական նոր գործընթաց նախաձեռնել: Մարտի 1-ին կներկայացնենք այն ընթացքը, որով Կոնգրեսն անցնելու է առաջիկա երկու ամիսներին, կարծում եմ՝ շատ հետաքրքիր հանրահավաք է լինելու», -այսօրվա ասուլիսին ասել է ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

Ըստ բանախոսի՝ ՀԱԿ–ը ակտիվորեն նախապատրաստվում է ընտրություններին։ «Առաջիկա ընտրությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար այն իմաստով, որ կողմնորոշիչ են լինելու, թե ինչպիսի երկիր է լինելու Հայաստանը»,–նշել է Մուսինյանը։

Նա ընդգծել է, որ ընտրություններում ՀԱԿ–ի թիրախը լինելու է Սերժ Սարգսյանի վարչախումբը, նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը։ «Մոբիլիզացնելու ենք հասարակությանը ինչպես կեղծիքները կանխելու, այնպես էլ դրանց դեմ հասարակական բողոք բարձրացնելու ուղղությամբ»,-ասել է ՀԱԿ ներկայացուցիչը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը