Աշխարհ

27.02.2012 12:08


Քաղաքագետ. «Ադրբեջանը խոսում է, բայց չի իրագործում»

Քաղաքագետ. «Ադրբեջանը խոսում է, բայց չի իրագործում»

Անդրադառնալով Տավուշի մարզի սահմանային գծում հայ զինծառայողի մահվան դեպքին` «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք է հայտնել, թե այս դեպքը հերթական լարված քաղաքականության արդյունք չէ: «Դեպքը եղել է բուն հայ-ադրբեջանական սահմանի վրա: Հնարավոր է, որ այս դեպքը հեռու գնացող ռազմավարության արդյունք չէ: Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը փորձում է մշտական լարվածության մեջ պահել շփման գիծը, սակայն Ադրբեջանը խոսում է, բայց չի իրագործում` հաշվի առնելով մի շարք գործոններ»,–այսօրվա ասուլիսին ասել է բանախոսը։

Այս խորագրի վերջին նյութերը