Հորդանանը մտադիր է Իսրայելից պաշտպանվելու նպատակով հակահրթիռային պաշտպանության 4 մարտկոց տեղադրել
Ինչպես հաղորդում է «Ֆիգարո» ֆրանսիական թերթը, Հորդանանը մտադիր է «Պատրիոտ» հակահրթիռային պաշտպանության 4 մարտկոց տեղադրել Իսրայելի հնարավոր հարձակումից Սիրիան պաշտպանելու նպատակով: Հակահրթիռային համակարգը Հորդանան է բերվելու է Գերմանիայից ԱՄՆ-ի միջնորդությամբ: Այդ համակարգը ԱՄՆ-ը Գերմանիային է վաճառել մոտ 20 տարի առաջ: Թերթը նաև նշում է, թե անցյալ տարի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եղբայր գործարար Ռամի Մակլուֆը զգուշացրել էր, որ եթե իր երկրում հակամարտությունը շարունակվի, ապա այն կտարածվի նրա սահմաններից դուրս, այդ թվում նաև Իսրայելի վրա: «Եթե այստեղ կայունություն չլինի, ապա այն չի լինի նաև Իսրայելում»,-ասել է Մակլուֆը:
Ըստ ռազմական փորձագետների՝ «Պատրիոտ» հակահրթիռային համակարգը ի վիճակի է կանգնեցնել Սիրիայի կողմից բաց թողված «Սքադ» հրթիռները: