Լրահոս

24.02.2012 13:26


Հայաստանը և ԵՄ-ն բանակցելու են այցագրային կարգի հեշտացման վերաբերյալ

Հայաստանը և ԵՄ-ն բանակցելու են այցագրային կարգի հեշտացման վերաբերյալ

Փետրվարի 27–ին Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցություններ են տեղի ունենալու  այցագրային կարգի հեշտացման վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է ԵՄ-ի հայաստանյան գրասենյակը: 2011թ. սեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին արաջարկել է այցագրային կարգի հեշտացմանն ուղղված պայմանագրերի շուրջը բանակցություններ սկսել: Բանակցությունների ընթացքում պայմանագրերը միաժամանակ կմտնեն ուժի մեջ: 

Միգրացիոն համագործակցության ծրագրին վերաբերող բանակցությունները Հայաստանի հետ ԵՄ-ն սկսել է դեռևս 2011թ. հոկտեմբերին: Այդ ծրագիրն ուղված է Հայաստանի միգրացիոն գործընթացների բարելավմանը և Հայաստանից անկանոն միգրացիայի  հոսքերի, ինչպես նաև թրաֆիքինգի սահմանափակմանը:  

Այս խորագրի վերջին նյութերը