Լրահոս

24.02.2012 12:56


Վահան Հովհաննիսյան. «Օսկանյանն իր հայացքներն է ներկայացնելու մի լուրջ կուսակցությունում»

Վահան Հովհաննիսյան. «Օսկանյանն իր հայացքներն է ներկայացնելու մի լուրջ կուսակցությունում»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ ՀՅԴ-ն իր համամասնական ցուցակի համար արժանավորների պակաս չի զգում:

ՀՅԴ-ն առաջադրելու է մեծամասնականով թեկնածուներ, եթե մեզ չհաջողվի անցնել 100 տոկոս համամասնականին: Ես քմծիծաղով  եմ վերաբերվում այն հայտարարություններին, որ օլիգարխին չեն տանում խորհրդարան, որովհետև մեծամասնականով այդ նույն մարդիկ կմտնեն ԱԺ, հետո կմտնեն այդ ֆրակցիան։ Բժիշկ ես, հավաքարար ես, թե ինչ ես, մարդն իրավունք ունի ընտրվել պատգամավոր: Պատգամավոր դառնալուց հետո դու արդեն պետք է ենթարկվես խորհրդարանի օրենքներին: Այսինքն` դու էնքան թույլ ես, ոչ չես կարողանում պառլամենտ մտածին ստիպել ենթարկվել դրա օրենքներին: Մենք միշտ պայքարել ենք համամասնականի համար, եթե հաջողվել է կրճատել մեծամասնականի տեղերը, դա արվել է մեր ջանքերով: Եթե մեծամասնականը չլինի, նրանք ոչ թե մեծամասնություն չեն կարող լինել, այլև փոքրամասնություն,–ասել է նա,–ընտրությունները երկու բան կարող են նշանակել` սերնդափոխություն և իշխանափոխություն: Երկուսն էլ անհրաժեշտ են մեզ՝ թե իշխանության, թե ընդդիմության պարագայում:

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ԲՀԿ–ին անդմակցությանը՝ Վ. Հովհաննիսյանը նկատել է.

Օսկանյանի անդամակցությունից միայն ԲՀԿ-ն չի շահել, նաև Օսկանյանն է շահել, քանի որ իր քաղաքական հայացքներն է ներկայացնելու մի լուրջ կուսակցությունում։ 

Ըստ նրա՝ ընտրություններին կոալիցիոն կուսակցությունների առանձին մասնակցելու որոշումը ցույց տվեց, որ նրանց նախկին համաձայնությունը չի գործում։

Վ. Հովհաննիսյանը չի բացառել ընտրակեղծիքների դեմ պայքարում ընդդիմության միասնական շտաբի կազմավորումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը