Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանն ասել է, որ իրեն զայրացրել է խորհրդարանի ներկայիս որոշ պատգամավորների պահվածքը, նաև այդ պատճառով որոշել է մեծամասնական ընտրակարգով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Արշակյանը ցանկանում է իր թեկնածությունը դնել այն ընտրատեղամասում, որտեղ կառաջադրվի Սամվել Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ վերջերս «7օր»–ին տված հարցազրույցում Ա. Արշակյանն ընդգծել էր, որ այսօր խորհրդարանը ճգնաժամի մեջ է՝ նշելով.
–1990–ին, երբ մենք պատգամավոր էինք ընտրվում, պետք էր 100 տոկոս ինտելեկտ և 0 դրամ գումար։ Գնալով այդ հարաբերակցությունը փոխվեց փողի օգտին։ Գնալով ինտելեկտի պահանջը պակասեց, փողի պահանջն ավելացավ, և 2007–ին արդեն պետք էր 0 ինտելեկտ և 100 տոկոս փող։ Չնայած ամենատարբեր ու ամենաբարձր մակարդակներով լսում ենք խոստումներ, որ Հայաստանում 2012թ. ընտրություններով վերջ է դրվելու ընտրական կեղծարարությանը, բայց, ճիշտն ասած, տառապանքս փորձ ունի, և ես այդքան էլ չեմ հավատում խոստումներին։
Աղասի Արշակյանը զայրացել է ու առաջադրվելու է

7or.am