Լրահոս

22.02.2012 11:15


Կիրկորովին սպառնում է ազատազրկում

Կիրկորովին սպառնում է ազատազրկում

Ինչպես տեղեկացնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, մի խումբ բուլղարացի երգահաններ հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովին մեղադրում են գրագողության համար: Ալեքսանդր Սավելևը, Դիմիտար Պենևը, Իվան Փեևը և Նայդեն Անդրեևը դատի են տվել Ֆիլիպ Կիրկորովին` նրան մեղադրելով իրենց հեղինակային իրավունքները պարբերաբար խախտելու համար: Խոսքը մի շարք երգերի մասին է, որոնք Կիրկորովը կատարում է առանց հեղինակների թույլտվության և այդ երգերի համար հոնորարներ վճարելու:

Ըստ Բուլղարիայի օրենսդրության՝ պարբերական գրագողութան համար նախատեսում է 3-8 տարվա ազատազրկում: Սակայն երգահանների ցանկությունը Ֆիլիպ Կիրկորովին  բանտում տեսնելը չէ, նրանք ակնկալում են  փոխզիջման հասնել:

Այս խորագրի վերջին նյութերը