Քաղաքական

21.02.2012 17:12


ԵԿՄ անդամ. «Սերժ Սարգսյանին սատարելու որոշումն անսպասելի էր»

ԵԿՄ անդամ. «Սերժ Սարգսյանին սատարելու որոշումն անսպասելի էր»

Անցած շաբաթ տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության համագումարը, որտեղ հայտարարվեց, որ կառույցը սատար է կանգնելու  Սերժ Սարգսյանին, շատերի համար անսպասելի է եղել, նույնիսկ նրանց, ովքեր ԵԿՄ անդամ են: Գյումրեցի որոշ ԵԿՄ-ականներ նշում են, որ մինչև Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարությունը կառույցներում այդ խնդիրը չի քննարկվել, և իրենք որևէ բանից տեղյակ չեն եղել: Ազատամարտիկ, ԵԿՄ-ական Խաչատուր Նանիջանյանը, ով նստած է եղել դահլիճում, նշել է, որ անսպասելի էր նման հայտարարությունը.

«Չէի սպասում, որ Երկրապահը պետք է ներքաշվի քաղաքականության մեջ, որովհետև մենք միշտ հեռու ենք եղել այդտեղից, չենք ուզեցել մտնել քաղաքականություն: Եթե զինվորը դառնում է կուսակցական, դա ամենաառաջին հարվածն է մեր պետությանը: Եթե դառնում են կուսակցական, պետք է սկսեն, սահմանները թողած, այդ կուսակցությունների շահերը պաշտպանել»։

 

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը