Լրահոս

21.02.2012 13:58


Պիկե. «Շակիրան բացասաբար չի անդրադառնում իմ կյանքի և խաղի վրա»

Պիկե. «Շակիրան բացասաբար չի անդրադառնում իմ կյանքի և խաղի վրա»

«Արմսպորտի» փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» պաշտպան Հերարդ Պիկեն հայտարարել է, որ իր ընկերուհին՝ կոլումբիացի երգչուհի Շակիրան, բացասաբար չի ազդում իր կյանքի վրա:

Իսպանիայում խոսակցություններ են տարածվել այն մասին, թե Պիկեն վերջին շրջանում սկսել է ավելի թույլ խաղ ցուցադրել, և չի բացառվում, որ դրա պատճառը  ֆուտբոլիստի կապն է երգչուհու հետ:

«Շակիրան բացասաբար չի անդրադառնում իմ կյանքի և խաղի վրա: Նախորդ մրցաշրջանում մենք ևս միասին էինք, բայց «Բարսելոնան» հաղթեց ազգային առաջնությունում և Չեմպիոնների լիգայում»,-հայտարարել է Պիկեն:

Այս խորագրի վերջին նյութերը