Լրահոս

21.02.2012 12:26


Պատվիրակներ նաև Ադրբեջանից

Պատվիրակներ նաև Ադրբեջանից

Վաղը՝ փետրվարի 22–ին, Երևանում տեղի է ունենալու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հարցերի հանձնաժողովի նիստը։ Քննարկվելու են քաղաքացիական հասարակության զարգացման հիմնախնդիրների և կառավարության հետ համագործակցության հարցերը  «Արևելյան գործընկերության» երկրներում։

Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու Ադրբեջանի Միլի մեջլիսի երեք պատգամավոր։ Պատվիրակներ են լինելու նաև Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդավայինց, ինչպես նաև Եվրամիության մի շարք երկրներից։ Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ է այսպիսի նիստ անցկացվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը