Տնտեսական

20.02.2012 10:12


«ԱՐՏՖՈՒԴ»–ում խուսափո՞ւմ են պատասխանից

«ԱՐՏՖՈՒԴ»–ում խուսափո՞ւմ են պատասխանից

Փետրվարի 17–ին «ԱՐՏՖՈՒԴ» Արտաշատի պահածոների գործարանից «7օր»–ին խոստացել էին ճշտել և պարզաբանել, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում ընկերության բանվորներին ամիսներով փող չտալու մասին լուրերը։ «ԱՐՏՖՈՒԴ»–ից, սակայն, այդպես էլ ոչ մի պատասխան չստացանք։

Երբ կրկին զանգահարեցինք գործարան, ընդհանուր բաժնի աշխատակցուհին ասաց, որ մեր հեռախոսահամարը փոխանցել է «ԱՐՏՖՈՒԴ»–ի տնօրեն Վաչագան Կարապետյանին, և նա մեզ հետ կապ կհաստատի։ Մինչ օրս որևէ զանգ չի եղել։

Հիշեցնենք, որ Վաչագան Կարապետյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը