Լրահոս

16.02.2012 10:58


Օսկանյանն այլևս ԲՀԿ անդամ է

Օսկանյանն այլևս ԲՀԿ անդամ է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր և ԲՀԿ նախընտրական շտաբի ներքին քարոզչության համակարգող Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն արդեն դարձել է ԲՀԿ անդամ։ Հիշեցնենք՝ օրերս Օսկանյանը հայտարարել էր, որ ԲՀԿ–ին անդամակցելու դիմում է ներկայացրել։

Պատգամավորի խոսքերով՝ փետրվարի 15–ին՝ արտերկրից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադառնալուց հետո, կուսակցությունում քննարկվել և ընդունվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի՝ կուսակցությանը անդամակցելու դիմումը, և որոշվել է, որ ԲՀԿ համագումարը տեղի է ունենալու մարտի 17–ին:

Այս խորագրի վերջին նյութերը