Լրահոս

16.02.2012 09:50


Կոսովոյի սերբերը «ոչ» են ասել ալբանական իշխանություններին

Կոսովոյի սերբերը «ոչ» են ասել ալբանական իշխանություններին

Ինչպես տեղեկացնում է «AFP»–ն, երեկ՝ փետրվարի 15–ին, Հյուսիսային Կոսովոյում անցկացված հանրաքվեի ժամանակ Կոսովոյի սերբերը ամրագրել են, որ չեն ընդունում ալբանական իշխանություններին:

Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ «Ճանաչո՞ւմ եք արդյոք այսպես կոչված Կոսովոյի Հանրապետության իշխանական ինստիտուտները» հարցին դրական է պատասխանել միայն 69 մարդ կամ քվեարկողների 0,26%-ը, բացասական պատասխան է տվել 99,74%-ը, ընտրողների մասնակցությունը կազմել է 75,28%:

Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 19-ին:

Սերբիայի նախագահ Բորիս Տալիչը քննադատել է սերբական տեղական կառավարման մարմինների ղեկավարների գործողությունները Կոսովոյի հյուսիսում:

 –Այդ նախաձեռնությունը վտանգում է մեր պետության ներուժը և չի բխում Կոսովոյի սերբերի շահերից,–ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը