Վարչապետի օգնականի հետ հանդիպումից քաղաքացին շոկի մեջ է
Այսօր տեղեկացրել էինք, որ «Վարչապետն իր անհայտ օգնականին է «դեմ տվել»» հրապարակումից հետո «գաղտնազերծվել» էր նրա անունը՝ Խաչատուր Ավալյան, ով ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Իգիթյանինայսօր՝ ժամը 15։00–ին, հրավիրել էր կառավարություն՝ պատասխանելու վարչապետ Տիգրան Սարգսյանի էջում գրած նրա հարցերին։
Արտակ Իգիթյանը գնացել է հանդիպման, բայց այնտեղից դուրս է եկել խիստ հիասթափված, նույնիսկ շոկի մեջ։ «7օր»–ի հետ զրույցում նա ափսոսանք է հայտնել, որ նման անտեղյակ կառավարություն ունենք։ Իսկ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջում, կիսվելով հանդիպումից ստացած իր տպավորություններով, գրել է.
Իսկ «7օր»–ի էջում նա հանդիպման մի քանի մանրամաս է ներկայացրել.
–Վարչապետիօգնականըևևսմիհոգիընդունեցին: Մի 20 րոպեփորձումէինառաջինհարցիպատասխանըգտնել, քանիորընդհանրապեսծանոթչէին: Ընթացքում «այսկետովէ», «երևիսրանովէ»ուայլխոսքերինեսփորձումէիբացատրել,թեօրենքիորկետըինչկարողէնշանակել: Շատհպանցիկցույցտալով, որիրենքիվիճակիչենպատասխանելունաևմյուսհարցերինուչստանալովնաևպատասխանիմ «Ինչի՞եքկանչել, եթեպատրաստչեքպատասխանել» հարցին,դուրսեկաԿառավարությանշենքից: Ամոթովուցավով։
Ի դեպ, Տիգրան Սարգսյանի էջում կասկած էր հայտնվել, որ եթե Արտակ Իգիթյանը չգնա վարչապետի օգնականի հետ հանդիպման, ապա նա պարզապես կեղծ օգտատեր է։ Բայց քաղաքացին իր անձնագրով գնացել է հանդիպման, և, փաստորեն, այդ կասկածն ի չիք է դարձել։ «7օր»–ը պարզել է, որ Արտակ Իգիթյանը մասնագիտությամբ տնտեսագետ է և կուսակցական որևէ պատկանելություն չունի։
Վարչապետի օգնականի հետ հանդիպումից քաղաքացին շոկի մեջ է
Այսօր տեղեկացրել էինք, որ «Վարչապետն իր անհայտ օգնականին է «դեմ տվել»» հրապարակումից հետո «գաղտնազերծվել» էր նրա անունը՝ Խաչատուր Ավալյան, ով ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Իգիթյանին այսօր՝ ժամը 15։00–ին, հրավիրել էր կառավարություն՝ պատասխանելու վարչապետ Տիգրան Սարգսյանի էջում գրած նրա հարցերին։
Արտակ Իգիթյանը գնացել է հանդիպման, բայց այնտեղից դուրս է եկել խիստ հիասթափված, նույնիսկ շոկի մեջ։ «7օր»–ի հետ զրույցում նա ափսոսանք է հայտնել, որ նման անտեղյակ կառավարություն ունենք։ Իսկ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջում, կիսվելով հանդիպումից ստացած իր տպավորություններով, գրել է.
–Ձեռ ե՞ք առնում: Կանչում եք մարդու մոտ, ով ո՛չ օրենքի նախագծին է ծանոթ, ո՛չ պատկերացում ունի խնդրի մասին, ո՛չ էլ պատրաստ է գոնե կիսատ պատասխան տալ իմ տված հարցերին: Ես էլ ձեր պարապն ե՞մ:
Իսկ «7օր»–ի էջում նա հանդիպման մի քանի մանրամաս է ներկայացրել.
–Վարչապետի օգնականը և ևս մի հոգի ընդունեցին: Մի 20 րոպե փորձում էին առաջին հարցի պատասխանը գտնել, քանի որ ընդհանրապես ծանոթ չէին: Ընթացքում «այս կետով է», «երևի սրանով է» ու այլ խոսքերին ես փորձում էի բացատրել, թե օրենքի որ կետը ինչ կարող է նշանակել: Շատ հպանցիկ ցույց տալով, որ իրենք ի վիճակի չեն պատասխանելու նաև մյուս հարցերին ու չստանալով նաև պատասխան իմ «Ինչի՞ եք կանչել, եթե պատրաստ չեք պատասխանել» հարցին, դուրս եկա Կառավարության շենքից: Ամոթով ու ցավով։

7or.am