Հասարակության 31%-ն արդեն որոշել է, թե ում է ձայն տալու
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2012թ. հունվարին ՀՀ բոլոր մարզերում անցկացված հարցումները ցույց են տվել, որ հասարակության 31%-ն արդեն որոշել է, թե ում է ձայն տալու 2012թ. խորհրդարանական ընտրություններին։ Իսկ նրանք կազմում են ընտրողների մոտ 41.3%-ը։ Ընտրողների 17-18%–ն էլ դեռ չի կողմնորոշվել, և հենց նրանց ձայների համար է, ըստ Ադիբեկյանի, հիմա որս գնում։
–Գուցե հենց նրանք էլ վճռորոշ լինեն ընտրությունների ելքի համար,–ասել է սոցիոլոգը՝ ավելացնելով, որ որքան էլ բարձրանա ընտրական ակտիվությունը, միևնույն է, 65%-ը չի գերազանցի. ընտրություններով հետաքրքրված 75%–ի 21%-ն էլ չի գնա քվեարկելու, 35.6%-ի ձայներն էլ հնարավոր չի լինի կաշառել: