Լրահոս

14.02.2012 14:53


Աշխարհի ամենաթանկ քաղաք է ճանաչվել Ցյուրիխը

Աշխարհի ամենաթանկ քաղաք է ճանաչվել Ցյուրիխը

Ինչպես ասվում է «Economist Intelligence Unit» ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, «The Worldwide Cost of Living» ամենամյա հաշվետվությունում գրանցվող Աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանշային աղյուսակում փոփոխություն է տեղի ունեցել։ Առաջին տեղը զբաղեցրել է շվեյցարական Ցյուրիխ քաղաքը, իսկ նախկին առաջատար Տոկիոն հայտնվել է երկրորդ հորիզոնականում:

Մոսկվան հայտնվել է 42–րդ հորիզոնականում։
Ամենաթանկ քաղաքների տասնյակում տեղ են գտել հիմնականում ճապոնական, շվեյցարական ու ավստրալական քաղաքները, ինչը, ի թիվս այլ հանգամանքների, կարող է պայմանավորված լինել այս երկրներում ճգնաժամի պայմաններում տեղական արժույթի ամրապնդման հետ: Վարկանշային աղյուսակում երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ժնևը, չորրորդում Օսական է, հինգերորդում՝ Օսլոն: Տասնյակի մեջ են մտել նաև Փարիզը, Սիդնեյը, Մելբուրնը, Սինգապուրը և Ֆրանկֆուրտը: 

Ինչ վերաբերում է կյանքի համար ամենաէժան քաղաքներին, ապա վերջին՝ 130-րդ տեղը զբաղեցրել է Պակիստանի Կարաչի քաղաքը, իսկ նախավերջին տեղում Հնդկաստանի Մումբայի քաղաքն է: 

Այս խորագրի վերջին նյութերը