Ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմային էլեկտրակայանի մոտ կրկին ուժեղ երկրաշարժ է եղել
Ինչպես տեղեկացնում է «AFP»–ն, ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդել է, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանի մոտ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ՝ 6 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու ափին՝ Տոկիոյից մոտ 165 կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է Ճապոնիայի մի շարք շրջաններում, նաև մայրաքաղաք Տոկիոյում։
Ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում: Նախնական տեղեկություններով՝ ցունամիի վտանգ չկա: Հիշեցնենք, որ 2011 թ. մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի և նրան հետևած ցունամիի հետևանքով լուրջ վթար էր տեղի ունեցել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում, որը հանգեցրել էր ռադիացիայի արտահոսքի և հազարավոր մարդկանց մահվան:
Ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմային էլեկտրակայանի մոտ կրկին ուժեղ երկրաշարժ է եղել
Երկրաշարժը զգացվել է Ճապոնիայի մի շարք շրջաններում, նաև մայրաքաղաք Տոկիոյում։
Ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում: Նախնական տեղեկություններով՝ ցունամիի վտանգ չկա:
Հիշեցնենք, որ 2011 թ. մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի և նրան հետևած ցունամիի հետևանքով լուրջ վթար էր տեղի ունեցել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում, որը հանգեցրել էր ռադիացիայի արտահոսքի և հազարավոր մարդկանց մահվան: