Լրահոս

10.02.2012 13:00


Նաիրա Զոհրաբյան. «Ուրիշների փոխարեն քվեարկելու գործելաոճը անընդունելի է»

Նաիրա Զոհրաբյան. «Ուրիշների փոխարեն քվեարկելու գործելաոճը անընդունելի է»

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ  Սամվել Բալասանյանը անդրադառնալով ՀՀԿ պատգամավորների՝ միմյանց փոխարեն քվեարկելուն՝ ասել է, թե այդ  թոհուբոհը անիմաստ էր։

–Մի քանի անգամ զգուշացվեց, որ ուրիշների փոխարեն չքվեարկեն,–ասել է նա։

 ԲՀԿ խմբակցության  անդամ Նաիրա Զոհրաբյանը ևս նշել է, թե  նման քվեարկություններն անընդունելի են: 

–Առնվազն իմ համար տարօրինակ է, որ մեկ օր առաջ մենք քվեարկում ենք ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որը ենթադրում է էթիկայի հանձնաժողովի ստեղծում, ինչն էլ ամրագրում է, որ յուրաքնաչյուր պատագամավոր պետք է քվեարկի իր փոխարեն, մեր խորհրադարանում տեղի են ունենում նման դեպքեր։ Ես չեմ կարծում, թե որևէ մեկը կարող  է արդարացնել և ասել, որ նման գործելաոճը ընդունելի և կիարռելի է,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը