Լրահոս

10.02.2012 11:21


Իսրայելում Մադոննայի երկրպագուները Նաթանյահուին խնդրում են հետաձգել Իրանի վրա հարձակումը

Իսրայելում Մադոննայի երկրպագուները Նաթանյահուին խնդրում են հետաձգել Իրանի վրա հարձակումը

Աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի իսրայելացի երկրպագուները «Facebook» սոցիալական ցանցում խումբ են ստեղծել՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին խնդրելով հետաձգել Իրանի վրա հարձակումը,  մինչև Մադոննան չգա Թել–Ավիվ ու մայիսի 29-ին ծրագրված իր համերգը չտա։ Այս մասին տեղեկացնում է իսրայելական «Հաարեց»-ը։

Երգչուհու երկրպագուները մտավախություն ունեն, թե Մադոննան կարող է քաղաքական նկատառումներից ելնելով՝ չգալ Իսրայել։

Նշենք, որ վերջին ժամանակներս մամուլում ավելի ու ավելի շատ են տարածվում տեղեկատվություններ, ըստ որոնց՝ մեծ է հավանականությունը, թե Իսրայելը հարվածներ կհասցնի Իրանին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան փետրվարի սկզբին հայտարարել էր՝ «բավական մեծ է հավանականությունը», որ Իսրայելը գարնան վերջին կհարվածի Իրանին։

Ավելացնենք նաև, որ համաշախարհային աստղերը մեկ անգամ չէ, որ չեղյալ են հայտարարել իրենց համերգները Իսրայելում՝ այդ տարածաշրջանում մշտական ռազմական գործողությունների պատճառով։ 

Այս խորագրի վերջին նյութերը