Լրահոս

09.02.2012 16:19


Մադրիդի «Ռեալ»–ը գլխավորում է աշխարհի ամենաեկամտաբեր ակումբների տասնյակը

Մադրիդի «Ռեալ»–ը գլխավորում է աշխարհի ամենաեկամտաբեր ակումբների տասնյակը

Մադրիդի «Ռեալը» գլխավորել է աշխարհի՝ 2010–11թթ. մրցաշրջանի ամենաեկամտաբեր ակումբների տասնյակը, որն ավանդաբար կազմում է «Deloitte» աուդիտորական ընկերությունը: 

«Արքայական ակումբը» յոթերորդ տարին անընդմեջ զբաղեցրել է վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում հանգրվանել է «Բարսելոնան», որը մոտ 30 միլիոնով է զիջում մադրիդցիներին: Իսկ լավագույն եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ներկայացնում ենք 2010/11թթ. մրցաշրջանի ամենաեկամտաբեր ակումբների տասնյակը.

1. «Ռեալ» (Իսպանիա)` 479,5 մլն եվրո

2. «Բարսելոնա» (Իսպանիա)` 450,7

3. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 367

4. «Բավարիա» (Գերմանիա)` 321,4

5. «Արսենալ» (Անգլիա)` 251,1

6. «Չելսի» (Անգլիա)` 249,8

7. «Միլան» (Իտալիա)` 235,1

8. «Ինտեր» (Իտալիա)` 211,4

9. «Լիվերպուլ» (Անգլիա)` 203,3

10. «Շալկե» (Գերմանիա)` 202,4

 

Այս խորագրի վերջին նյութերը