Լրահոս

09.02.2012 14:09


Է. Շարմազանովը ցանկացած վիրավորանքի վատ է վերաբերվում

Է. Շարմազանովը ցանկացած վիրավորանքի վատ է վերաբերվում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ–ում լրագրողները ֆիքսեցին, թե ինչպես ՀՀԿ պատգամավորները քվեարկեցին միմյանց փոխարեն։

Մեկնաբանելով սա՝ ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ սովորական աշխատանքային մթնոլորտ է։

–Ես արձագանքեցի Լարիսա Ալավերդյանի ասածին։ Մի պահ պարոն Այվազյանը չկար, հետո նա եկավ, ու նախագահողը խնդրեց, որ յուրաքանչյուրն իր փոխարեն քվեարկի,–ասել է նա։

«7օր»–ի հարցին, թե ինքը տեսե՞լ է՝ ինչպես են պատգամավորները մեկը մյուսի փոխարեն քվեարկում, Է. Շարմազանովը պատասխանել է, որ ինքը չի տեսել, այլ լսել է տիկին Ալավերդյանին։

Դիտարկմանը, թե իրենք չեն տեսել, սակայն տեսախցիկները ֆիքսել են, Է. Շարմազանովը պատասխանել է, որ, ամեն դեպքում, այդ քվեարկությունները չեն ազդել ընդհանուր քվեարկության վրա։

«7օր»–ի հարցին՝ իսկ ինչպե՞ս է վերաբերվում պատգամավորների՝ միմյանց երկգլխանի և զրոգլխանի անվանելուն, նա ասել է, որ ցանկացած վիրավորանքի վատ է վերաբերվում, սակայն չի կարծում, որ դա շատ վիրավորական է եղել։

–Պարզապես խորհրդարանական աշխատանքն ավելի լավ կլինի, եթե ոչ զգացմունքային արտահայտություններ լինեն։ Բայց կյանքն իդեալական չէ, այդ թվում՝ խորհրդարանական կյանքը։ Որոշ դեպքերում այսպիսի լարված պահերին լինում է էմոցիաների ավելորդ դրսևորում։ Կարծում եմ՝ հաջորդ նստաշրջանին ավելի նորմալ կլինի,–ասել է Է. Շարմազանովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը