Լրահոս

09.02.2012 12:36


Կառավարությունը մերժել է 100 % համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ քննարկումներ կազմակերպելու առաջարկը

Կառավարությունը մերժել է 100 % համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ քննարկումներ կազմակերպելու առաջարկը

 Կառավարությունը այսօրվա նիստում գործադիրը մերժել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի և ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ քննարկումներ կազմակերպելու առաջարկը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Մուրադյանը նշել է, թե  այդ թեմայով քննարկում անցկացնելն անհիմն է: «Այսօր այդ անցումը գործնականում անհնար է:  Անցումը երկար ժամանակ է պահանջում: Նրանք, ովքեր չեն ցանկանում իրենց ձայնը տալ կոնկրետ կուսակցության, մեծամասնականի դեպքում ունեն այլընտրանք և իրենց ձայնը կարող են տալ առանձին անձանց»,–ասել է Գուրգեն Մուրադյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը