Լրահոս

09.02.2012 09:46


Իսրայելում համազգային գործադուլ է սկսվել

Իսրայելում համազգային գործադուլ է սկսվել

Իսրայելի ամենախոշոր արհմիությւոնը վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ համազգային անժամկետ գործադուլ է սկսել, ինչի հետևանքով կանգնել է տեղի իշխանությունների գրասենյակների, բանկերի, բորսաների, երկաթգծի կայարանների և նավահանգիստների աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը։

Իսրայելի առևտրային պալատում հաշվել են, որ գործադուլի յուրաքանչյուր օր երկրի վրա կարժենա 100 մլն դոլար։

Արհմիություններին չեն գոհացնում պայմանագրային աշխատողների լայն օգտագործումը ինչպես պետական ծառայության մեջ, այնպես էլ մասնավոր հատվածում։ Նրանք ստանում են ավելի ցածր աշխատավարձ, քան անձնակազմի աշխատակիցները։ Իսրայելի իշխանությունների վիճակագրության համաձայն՝ անձնակազմի աշխատակիցները ամսական ստանում են 2,3 հազար դոլար, իսկ պայմանագրայինները՝ 1 հազար դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը