Մեդվեդև.«Միջազգային հանրության դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ պետք է լինի անկողմնակալ և հավասարակշիռ»
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երեկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հեռախոսազրույց են ունեցել։
Զրույցի ժամանակ Մեդվեդևը նշել է, որ միջազգային հանրության դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ պետք է լինի անկողմնակալ և հավասարակշիռ:
Նա նաև ֆրանսիական առաջնորդին տեղեկացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և սիրիական ղեկավարության մյուս անդամների` ռուսական ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը հայտարարվել էր, որ Մոսկվան պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը, բայց միաժամանակ անընդունելի է համարում Սիրիայում արյունահեղության շարունակումը: Սիրիական ճգնաժամի կայունացման շրջանակներում շարունակվող բարդ աշխատանքի համատեքստում, այդ թվում նաև ՄԱԿ-ի ԱԽ-ում, Մեդվեդևը գործընկերներին կոչ է արել խուսափել շուտափույթ միակողմանի քայլերից: