Լրահոս

09.02.2012 09:35


Մեդվեդև.«Միջազգային հանրության դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ պետք է լինի անկողմնակալ և հավասարակշիռ»

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երեկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հեռախոսազրույց են ունեցել։

 Զրույցի  ժամանակ Մեդվեդևը նշել է, որ միջազգային հանրության դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ պետք է լինի անկողմնակալ և հավասարակշիռ:

Նա նաև ֆրանսիական առաջնորդին տեղեկացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և սիրիական ղեկավարության մյուս անդամների` ռուսական ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքների մասին:

Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը հայտարարվել էր, որ Մոսկվան պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը, բայց միաժամանակ անընդունելի է համարում Սիրիայում արյունահեղության շարունակումը: Սիրիական ճգնաժամի կայունացման շրջանակներում շարունակվող բարդ աշխատանքի համատեքստում, այդ թվում նաև ՄԱԿ-ի ԱԽ-ում, Մեդվեդևը գործընկերներին կոչ է արել խուսափել շուտափույթ միակողմանի քայլերից: 

Այս խորագրի վերջին նյութերը