Լրահոս

08.02.2012 14:19


Որքանո՞վ է ադրբեջանահայ փախստականների հարցն արտացոլված ԼՂ բանակցային գործընթացում

Որքանո՞վ է ադրբեջանահայ փախստականների հարցն արտացոլված ԼՂ բանակցային գործընթացում

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանն այսօրվա ասուլիսում ասել է, որ մեր մոտ այն թյուր կարծիքն է ձևավորված, թե երբ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում խոսվում է փախստականների մասին, այն վերաբերում է միայն ադրբեջանցիներին, բայց իրականում դա այդպես չէ։ Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ համանախագահ երկու երկրների՝ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանատներից ստացված նամակներում վերջիններս հաստատել են, որ ԼՂ բանակցային գործընթացում խոսքը բոլոր վտարանդիների մասին է։ Բանախոսը նաև հավելել է, որ ադրբեջանահայերը կտրուկ դեմ են, որ որևէ ադրբեջանցի փախստական վերադառնա ԼՂ տարածք, և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղն այլևս երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Մեկ այլ բանախոս՝ Ադրբեջանի փախստականների համագումարի նախագահության խորհրդական Անդրեաս Ղուկասյանն էլ նշել է, թե չնայած ԼՂ բանակցություններում ներառված է ադրբեջանահայ փախստականների հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար առաջնայինը ԼՂ կարգավիճակի հարցն է, իսկ ադրբեջանահայ փախստականների հարցը տեղափոխվում է երկրորդ պլան, և այս համատեքստում չի կարելի ասել, որ մոտ ապագայում հնարավորություն կլինի արդյունավետ լուծում տալ խնդրին։

Հարցին՝ վերջին տարիներին ԼՂ բանակցային գործընթացում առաջընթաց կա՞ արդյոք ադրբեջանահայ փախստականների խնդրում, Ա. Ղուկասյանը պատասխանել է, որ նման առաջընթաց չի տեսնում.

–Չի կարելի համաձայնվել նրան, ինչն այսօր մադրիդյան սկզբունքներով դրված է բանակցային սեղանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը