Լրահոս

08.02.2012 13:38


ԱԺ–ում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը

ԱԺ–ում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը։

Օրինագիծը սահմանում է, թե արտակարգ դրության ժամանակ երբ կարող են օգտագործվել պաշտպանության ուժերը: 

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, թե բանակն արտակարգ դրության ժամանակ կարող է օգտագործվել միայն այն դեպքում, երբ ոստիկանությունն ու ազգային անվտանգության զորքերը ի զորու չեն իրենց առջև դրված խնդիրները լուծել: 

Սահմանվում է, որ եթե այնուամենայնիվ պաշտպանական ուժերը մասնակցում են, ապա նրանց վրա տարածվում է այն նույն կարգը, ինչ ոստիկանության:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը