Էժան դիզվառելիքի մատակարարման հնարավորությունը «Ֆլեշ»–ին տալը կոռուպցիոն ռիսկեր չի՞ պարունակում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ նշել էր, թե դիզվառելիքը հասանելի է դառնալու բոլոր համայնքներին՝ մատչելի գներով:
–Այսուհետ դիզվառելիքը գյուղացիներին հասանելի է լինելու 350 դրամով: Դիզվառելիքի մատակարարման ընկերության ընտրություն ենք կատարել՝ ելնելով հետևյալ չափանիշներից. գնումների շրջանակային պայմանագրերի միջոցով մենք պարզել ենք, որ վերջին 3 ամիսների ընթացքում ամենամատչելի գնով դիզվառելիքը մեզ մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը, և այն ունի դիզվառելիքը սպառողներին հասցնելու բացառիկ հնարավորություններ,–ասել էր վարչապետը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ–ն ամեն առիթ օգտագործում է նշելու համար, թե իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ, և «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծն էլ հենց դրան է միտված՝ «7օր»–ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանից փորձել է ճշտել, թե վարչապետի նման հայտարարությունը արդյոք կոռուպցիոն ռսկեր չի՞ պարունակում։
Մեզ հետ զրույցում նա նշել է, թե այս ծրագիրը ոչ մի կոռուպցիոն ռիսկ չի պարունակում, քանի որ դաշտը մոնոպոլացված չէ։
–Ներկրողները մի քանիսն են, և նրանց մեջ մի քանիսը կարող են լինել միջին ու փոքր, իսկ մեկը՝ խոշոր,–ասել է Գագիկ Մելիքյանը։
Նա պնդել է, որ վառելիքի ներկրման ծավալները նպաստում են նաև գնի անկմանը։
Հարցին, թե այս դեպքում արդյոք էժան վառելիքի մատակարարումը չի՞ մոնոպոլացնի դաշտն ու կուլ չի՞ տա մանր ու միջին ներկրողներին՝ Գագիկ Մելիքյանը պատասխանել է, թե ոչ։
–Ես կարծում եմ, որ դա վտանգ չի պարունակում իր մեջ։ Ավելին՝ կարծում եմ, որ նման ծրագրերը կարող են նպաստել ժողովրդի սոցիալական վիճակը թեթևացնելուն։ Վտանգավոր չէ, որովհետև դաշտը մոնոպոլիզացված չէ,–ասել է նա։
Հարցին, թե մոնոպոլիզացման չի՞ գնում՝ Գագիկ Մելիքյանը պատասխանել է՝ ոչ։

7or.am