Հետևելով քաղաքական գործընթացներին, տպավորություն է ստեղծվում է, թե Սերժ Սարգսյանի բոլոր դժբախտությունների և տապալումների համար մեղավոր են ոչ թե ինքը և կարկառուն սերժականները, այլ կոալիցիոն և մյուս քաղաքական ուժերը: Ստացվում է, որ եթե վարչապետը տնտեսական վիճակը հստակ քայլերով բարելավելու փոխարեն օր ու գիշեր զբաղված է դատարկախոսությամբ, ապա մեղավորը ոչ թե Տիգրան Սարգսյանն է, այլ նրանք, ովքեր թե՛ կոալիցիայի ներսից, թե՛ դրսից քննադատում են վարչապետի պետականակործան գործունեությունը: Ըստ իշխանության տրամաբանության՝ ՀՀ ոստիկանությանը Բաղրամայն 26-ի հրահանգով կուսակցությունների ու լրագրողների դեմ որպես գործիք օգտագործելը օերնքի իշխանության հաստատում է, իսկ դրա դեմ բողոքողները հակաօրինական տարրեր են: «Հռոմի պապից առավել կաթոլիկ» երևալ ցանկացող պաշտոնյաների հրապարակային հեղինակազրկումը (եթե, իհարկե, հեղինակություն ունեն) ու չեզոքացումը պետք է դառնան յուրաքանչյուրիս պարտականությունը: Իշխանությունն իր անձնական շահերը նույնացնում է պետական շահի հետ, և յուրաքանչյուր քննադատություն՝ ուղված ժողովրդի հաշվին իշխանավորների անձնական հարստության դիզման դեմ, որակվում է որպես ՀՀ շահերի ոտնահարում: Երբ Աժ-ում Տիգրան Սարգսյանի խիստ անձնական շահերից բխող «Կանխիկգործառնություններիսահմանափակմանմասին» օրենքի ընդունումը ԲՀԿ-ի ջանքերով տապալվեց, հանրապետականների վայնասունը ամեն ինչ արժեր: Մարդիկ հրեշտակային դեմքերով սկսեցին հիշել կոռուպցիայի դեմ պայքարի մասին ու վեհ հայտարարություններ անել: Պետք չէ կոռուպցիոներներին ման գալ 3 մլն–ից ավել շրջանառություն ունեցող տնտեսվարողների շրջանում: Նեղություն քաշեք ու իշխանության ավելի բարձր օղակներում կոռուպցիա փնտրեք, հաստատ էնտեղ հսկա կոռուպցոներների ավելի շատ եք գտնելու:
Մեր պետությունը Սերժ ու Տիգրան Սարգսյանները չեն: Իշխանության վերջին տարիների գործունեությունից դատելով՝ ակնհայտ է, որ նրանց շահերը ոչ մի ընդհանուր բան չունեն մեր պետական շահեի հետ, այլ ընդհակառակը: Իշխանությունն իր խայտառակ ցածր վարկանիշը փրկելու համար փորձում է ամեն գնով գցել իր մրցակիցների վարկնիշը, այլ ոչ թե շտկել իրավիճակը ռեալ բարեփոխումներ իրականացնելով, ինչը գործնականում գրեթե անհնար գործ է նրանց օրոք: Ավելին, իշխանությունը ամեն գնով փորձեր է անում խորտակվող նավի մեջ քաշել իր հիմնական մրցակից ԲՀԿ-ին: Վերջին շրջանում հուշագրերի սիրահարները կրկին սկսել են խոսել նոր հուշագրի հավանականության մասին, ինչն ըստ էության արդեն մառազմ է: Որևէ լուրջ ուժ, որը մտածում է իր քաղաքական ապագայի մասին, հաստատապես չէր ցանկանա Սերժ Սարգսյանի հետ դաշնակցելով՝ վերածվել քաղաքական դիակի: Նույնը վերաբերում է ազնիվ հանրապետականներին:
Ի՞նչն էր խանագարում Սերժ Սարգսյանին ու իր թիմին վերջին տարիներին բարեփոխումներ իրականացնել, այն դեպքում, երբ դրա համար առկա էին բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ընդհուպ մինչև խորհրդարանական մեծամասնություն: Սակայն բարեփոխումների փոխարեն ստորագրվեցին հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները, անձնական կարողությունը բազմապատկելու համար պայքար սկսվեց այսպես կոչված օլիգարխների դեմ, թալանվող բյուջեն լցնելու համար կառավարությունը բարեփոխումների քողի տակ սկսեց հարստահարել փոքր ու միջին բիզնեսին, և փորձ արվեց ամբողջովին ամայացնել քաղաքական դաշտը՝ բոլոր ազդեցիկ ուժերին հաճախորդներ սարքելու միջոցով: Իշխանությունը կառավարելը շփոթում է ատամներով իշխանությունը պահելու և ժողովրդին հարստահարելու հետ: Իր վերարտադրությունն ապահովելու համար իշխանությունն ավելի ու ավելի շատ է սկսում մխրճվել ստի, կեղծիքի ու հանցագործություների մեջ՝ ըստ էության այրելով խաղաղ նահանջի համար նախատեսված կամուրջները: Կամա թե ակամա, Սերժ Սարգսյանի թիմը իր գործողություններով երկրում հասունացնում է հեղափոխական իրավիճակ, որի հետևանքները շատ տխուր կարող են լինել հատկապես հենց իրենց համար: Այն խավը, որի վրա պետք է հենվի իշխանությունը, ուղղակի չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը ղեկավարի իրեն: Գիտակցորեն թե ենթագիտակցորեն, այդ խավի համար Սերժ Սարգսյանը այլևս լեգիտիմ չէ։ Մնացել է, որ Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմությունն ամրագրվի մայիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Այդ նպատակին հասնելու համար պետք է հաղթահարել խոչընդոտներ: Ազատ և մրցակցային ընտրությունները, որի արդյունքները առավելագույնս կարտահայտեն մեր քաղաքացիների կամքը, այսօրվա առաջադեմ քաղաքական ուժերի խնդիրն է դարձել: Ճշգրիտ կամաարտահայտթյուն ապահովող ընտրությունների միակ այսպես ասած թշնամին Սերժ Սարգսյանի շրջապատն է ու նրան շրջապատող խամաճիկային քաղաքական ուժերը: Պատկերացնենք, թե ինչ կստացվի, եթե ՀՀ քաղաքացիներին ոչինչ չխոչընդոտի ընտրությունների ժամանակ վարվել այնպես, ինչպես մտածում են, և քվեարկության միջոցով ցույց տան իրենց վերաբերմունքը Սերժ և Տիգրան Սարգսյանների նկատմամբ:
Խորտակվող նավը լքելու ժամանակը
Հետևելով քաղաքական գործընթացներին, տպավորություն է ստեղծվում է, թե Սերժ Սարգսյանի բոլոր դժբախտությունների և տապալումների համար մեղավոր են ոչ թե ինքը և կարկառուն սերժականները, այլ կոալիցիոն և մյուս քաղաքական ուժերը: Ստացվում է, որ եթե վարչապետը տնտեսական վիճակը հստակ քայլերով բարելավելու փոխարեն օր ու գիշեր զբաղված է դատարկախոսությամբ, ապա մեղավորը ոչ թե Տիգրան Սարգսյանն է, այլ նրանք, ովքեր թե՛ կոալիցիայի ներսից, թե՛ դրսից քննադատում են վարչապետի պետականակործան գործունեությունը: Ըստ իշխանության տրամաբանության՝ ՀՀ ոստիկանությանը Բաղրամայն 26-ի հրահանգով կուսակցությունների ու լրագրողների դեմ որպես գործիք օգտագործելը օերնքի իշխանության հաստատում է, իսկ դրա դեմ բողոքողները հակաօրինական տարրեր են: «Հռոմի պապից առավել կաթոլիկ» երևալ ցանկացող պաշտոնյաների հրապարակային հեղինակազրկումը (եթե, իհարկե, հեղինակություն ունեն) ու չեզոքացումը պետք է դառնան յուրաքանչյուրիս պարտականությունը: Իշխանությունն իր անձնական շահերը նույնացնում է պետական շահի հետ, և յուրաքանչյուր քննադատություն՝ ուղված ժողովրդի հաշվին իշխանավորների անձնական հարստության դիզման դեմ, որակվում է որպես ՀՀ շահերի ոտնահարում: Երբ Աժ-ում Տիգրան Սարգսյանի խիստ անձնական շահերից բխող «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի ընդունումը ԲՀԿ-ի ջանքերով տապալվեց, հանրապետականների վայնասունը ամեն ինչ արժեր: Մարդիկ հրեշտակային դեմքերով սկսեցին հիշել կոռուպցիայի դեմ պայքարի մասին ու վեհ հայտարարություններ անել: Պետք չէ կոռուպցիոներներին ման գալ 3 մլն–ից ավել շրջանառություն ունեցող տնտեսվարողների շրջանում: Նեղություն քաշեք ու իշխանության ավելի բարձր օղակներում կոռուպցիա փնտրեք, հաստատ էնտեղ հսկա կոռուպցոներների ավելի շատ եք գտնելու:
Մեր պետությունը Սերժ ու Տիգրան Սարգսյանները չեն: Իշխանության վերջին տարիների գործունեությունից դատելով՝ ակնհայտ է, որ նրանց շահերը ոչ մի ընդհանուր բան չունեն մեր պետական շահեի հետ, այլ ընդհակառակը: Իշխանությունն իր խայտառակ ցածր վարկանիշը փրկելու համար փորձում է ամեն գնով գցել իր մրցակիցների վարկնիշը, այլ ոչ թե շտկել իրավիճակը ռեալ բարեփոխումներ իրականացնելով, ինչը գործնականում գրեթե անհնար գործ է նրանց օրոք: Ավելին, իշխանությունը ամեն գնով փորձեր է անում խորտակվող նավի մեջ քաշել իր հիմնական մրցակից ԲՀԿ-ին: Վերջին շրջանում հուշագրերի սիրահարները կրկին սկսել են խոսել նոր հուշագրի հավանականության մասին, ինչն ըստ էության արդեն մառազմ է: Որևէ լուրջ ուժ, որը մտածում է իր քաղաքական ապագայի մասին, հաստատապես չէր ցանկանա Սերժ Սարգսյանի հետ դաշնակցելով՝ վերածվել քաղաքական դիակի: Նույնը վերաբերում է ազնիվ հանրապետականներին:
Ի՞նչն էր խանագարում Սերժ Սարգսյանին ու իր թիմին վերջին տարիներին բարեփոխումներ իրականացնել, այն դեպքում, երբ դրա համար առկա էին բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ընդհուպ մինչև խորհրդարանական մեծամասնություն: Սակայն բարեփոխումների փոխարեն ստորագրվեցին հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները, անձնական կարողությունը բազմապատկելու համար պայքար սկսվեց այսպես կոչված օլիգարխների դեմ, թալանվող բյուջեն լցնելու համար կառավարությունը բարեփոխումների քողի տակ սկսեց հարստահարել փոքր ու միջին բիզնեսին, և փորձ արվեց ամբողջովին ամայացնել քաղաքական դաշտը՝ բոլոր ազդեցիկ ուժերին հաճախորդներ սարքելու միջոցով: Իշխանությունը կառավարելը շփոթում է ատամներով իշխանությունը պահելու և ժողովրդին հարստահարելու հետ: Իր վերարտադրությունն ապահովելու համար իշխանությունն ավելի ու ավելի շատ է սկսում մխրճվել ստի, կեղծիքի ու հանցագործություների մեջ՝ ըստ էության այրելով խաղաղ նահանջի համար նախատեսված կամուրջները: Կամա թե ակամա, Սերժ Սարգսյանի թիմը իր գործողություններով երկրում հասունացնում է հեղափոխական իրավիճակ, որի հետևանքները շատ տխուր կարող են լինել հատկապես հենց իրենց համար: Այն խավը, որի վրա պետք է հենվի իշխանությունը, ուղղակի չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը ղեկավարի իրեն: Գիտակցորեն թե ենթագիտակցորեն, այդ խավի համար Սերժ Սարգսյանը այլևս լեգիտիմ չէ։ Մնացել է, որ Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմությունն ամրագրվի մայիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Այդ նպատակին հասնելու համար պետք է հաղթահարել խոչընդոտներ: Ազատ և մրցակցային ընտրությունները, որի արդյունքները առավելագույնս կարտահայտեն մեր քաղաքացիների կամքը, այսօրվա առաջադեմ քաղաքական ուժերի խնդիրն է դարձել: Ճշգրիտ կամաարտահայտթյուն ապահովող ընտրությունների միակ այսպես ասած թշնամին Սերժ Սարգսյանի շրջապատն է ու նրան շրջապատող խամաճիկային քաղաքական ուժերը: Պատկերացնենք, թե ինչ կստացվի, եթե ՀՀ քաղաքացիներին ոչինչ չխոչընդոտի ընտրությունների ժամանակ վարվել այնպես, ինչպես մտածում են, և քվեարկության միջոցով ցույց տան իրենց վերաբերմունքը Սերժ և Տիգրան Սարգսյանների նկատմամբ:
Դերենիկ Մալխասյան