ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Խոսքը Միացյալ Նահանգներում գտնվող իրանական բոլոր ակտիվների սառեցման մասին է։
Ամերիկյան պատժամիջոցները կտարածվեն նաև Իրանի կենտրոնական բանկի և ֆինանսական այլ կառույցների վրա։ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ուղղված իր նամակում պարզաբանել է, որ այդ միջոցառումները պայմանավորված են Իրանի կողմից միջազգային պարտավորությունները չկատարելով։
«Ես եկել եմ այն եզրակացության, որ այս լրացուցիչ պատժամիջոցներն արդարացված են, հատկապես Իրանի կենտրոնական և այլ բանկերի խարդախ գործողությունների, Իրանի կողմից վարվող փողերի լվացման դեմ ուղղված քաղաքականության անբավարարության պայմաններում։ Այս քայլերն ընդգծում են ԱՄՆ վարչակազմի վճռականությունը Իրանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու գործում»,–ասվում է նախագահի՝ Կոնգրեսին ուղղված նամակում։
Օբաման խստացրել է պատժամիջոցներն Իրանի դեմ