Լրահոս

16.02.2009 12:49


Հոգեբան. «Թմրամոլությունը կարելի է կանխարգելել՝ պետական մակարդակի քարազչություն իրականացնելով»

Հոգեբան. «Թմրամոլությունը կարելի է կանխարգելել՝ պետական մակարդակի քարազչություն իրականացնելով»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Սամվել Խուդոյանը անդրադառնալով թմրամոլության հիմնախնդրին՝ ասել է, թե այն ամենակործանարար կախավածությունն է և գնալով ավելանում է։

–Տպավորություն կա, որ թմրամոլությունը չի բուժվում, բայց կան հազարավոր մարդիկ, որ կախվածությունից դուրս են եկել։ Թմրամոլները հաճախ մի կախավածությունից անցնում են մյուս կախվածության։ Օրինակ թմրամոլմերի՝ աղանդավոր դառնալու հավանականությունը շատ մեծ է։  Աղանդավոր դառնալով՝ մարդը կրկին ոչնչանում է, բայց թմրանյութերից կախավածությունը վերանում է,–ասել է նա։

Ըստ Սամվել Խուդոյանի՝ թմրամոլ դառնալու հիմնական պատճառն այն է, որ մարդու համար կյանքը անիմաստ է թվում։

Հոգեբանը պնդել է, որ թմրամոլ դառնալու ռիսկայաին գոտում են դեռահասները։

–Թմրամոլությունը կարելի է կանխարգելել՝ պետական մակարդակի քարազչություն իրականացնելով։ Օրինակ, Եվրոպայում ծխողները համարվում են երկրորդ, երրորդ սորտի մարդ,–ասել է Սամվել Խուդոյան։

Նա նաև նշել է, որ Հայաստանում հիմնականում հոգեբանական կուրս անցած երիտասարդները հրաժարվում են խաղամոլությունից և այլևս երբեք չեն խաղում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը