Ըստ իրավապաշտպանների Սիրիայում զոհվել է ավելի քան 50 մարդ
Սիրիայում կիրակի հակակառավարական ցույցերի մասնակիցների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 56 մարդ։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ վկայակոչելով «Մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման սիրիական կենտրոնի» տվյալները։
Ինչպես նշում են իրավապաշտպանները, բախումների ժամանակ զոհվել է 28 քաղաքացիական անձ, որոնցից 23–ը Հոմս քաղաքում, որը դարձել է հակակառավարական ցույցերի էպիկենտրոնը։ Նաև հաղորդվում է, որ զոհվել է անվտանգության 28 աշխատակիցներ։
Սիրիայում արդեն մոտ մեկ տարի էլ շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Բաշար ալ–Ասադի հրաժարականը։ ՄԱԿ—ի տվյալներով զոհերի թիվը գերազանցում է 5 հազարը։