Լրահոս

06.02.2012 09:04


Ահմադինեժադն արտասվել է տեսախցիկների առջև

Ահմադինեժադն արտասվել է տեսախցիկների առջև

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն արտասվել  է Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձին ուղղված տոնակատարություններից մեկի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է «ANS – Press»–ը։

Հեղափոխության առաջնորդ այաթոլլա Հոմեյնիի գերեզմանը այցելելիս Իրանի նախագահը չի կարողացել զսպել արդյունքներն ու արտասվել է տեսախցիկների առջև։ Նախագահին ուղեկցում էր Հոմեյնիի թոռը։

Նշենք, որ Իրանում իսլամական հեղափոխությանը նվիրված տոնակատարությունները սկսվել են դեռ փետրվարի մեկից։ Հեղափոխությունը պաշտոնապես ավարտվել է 1979 թվականի փետրվարին, ուստի նշվում է իրադարձության 32–ամյակը։  

Այս խորագրի վերջին նյութերը