Լրահոս

02.02.2012 14:40


ԼՂՀ նախկին արտգործնախարար. «Ռուսաստանը ցանկանում է լուծել արցախյան հիմնախնդիրն առանց պատերազմի»

ԼՂՀ նախկին արտգործնախարար. «Ռուսաստանը ցանկանում է լուծել արցախյան հիմնախնդիրն առանց պատերազմի»

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներից՝ նկատել է, որ այս տարածաշրջանում գործելու ազատությունը պատկանելու է Ռուսաստանին, իսկ Եվրոպայի ներկայությունն այստեղ կլինի պարզապես դիտորդի կարգավիճակով։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նա նշել է, որ մեզ ծանր ժամանակներ են սպասվում։ Ա. Մելիքյանը չի բացառել, որ կփորձվի ճնշումների միջոցով հարցին լուծում տալ, ինչն ավելի հստակ կերևա այս տարվա կեսերին։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանն այսօր օգտագործելով պատերազմի սպառնալիքը՝ ցանկանում է լուծել արցախյան հիմնախնդիրն առանց պատերազմի։ Ղարաբաղյան խնդրի լուծման ռուսական տարբերակը, ըստ բանախոսի, հետևյալն է. «Հայկական կողմը պետք է հանձնի տարածքները, որոնց դիմաց Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի մասնակի անկախությունը»։–Նա համոզված է, որ ամեն դեպքում ԼՂ հիմնախնդրի լուծման այդ տարբերակները հակասում են Հայաստանի ազգային շահերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը