Լրահոս

02.02.2012 14:09


Ա. Արզումանյան. «Փորձը ցույց է տալիս, որ նախագահական համակարգը չի գործում Հայաստանում»

Ա. Արզումանյան. «Փորձը ցույց է տալիս, որ նախագահական համակարգը չի գործում Հայաստանում»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իր կուսակցության գաղափարական կարևորագույն կետերից մեկը խորհրդարանական հանրապետությանը անցում կատարելն է.

–Պետք է փոխել ամբողջ համակարգը։ Փորձը ցույց է տալիս, որ նախագահական համակարգը չի գործում Հայաստանում. ցանկացած մարդ այսօրվա համակարգում դառնալով նախագահ՝ ձեռք է բերում ավտորիտար, տոտալիտար նկրտումներ և սկսում է իր տակ մտցնել ամբողջ համակարգը։ Դա բացառելու լավագույն տարբերակը, ըստ մեզ, խորհրդարանական համակարգին անցնելն է։

Արզումանյանը նշել է՝ քանի որ գործող համակարգն ինքնին վատ է, ուստի 2013թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու էլ իր կուսակցությունը երևի չի առաջադրի։ Միաժամանակ Արզումանյանն ավելացրել է.

–Եթե լինի թեկնածու, ով կասի, որ գալիս է  իշխանության այդ ծրագրով, որ մեկ–երկու տարվա մեջ հանրաքվեի միջոցով կանցնենք խորհրդարական կառավարման, մենք կպաշտպանենք նման թեկնածուին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը