Լրահոս

02.02.2012 13:41


Ազատ դեմոկրատներ. «Չի բացառվում, որ «Ժառանգության» հետ միասնական ցուցակով հանդես գանք»

Ազատ դեմոկրատներ. «Չի բացառվում, որ «Ժառանգության» հետ միասնական ցուցակով հանդես գանք» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է  առաջիկա ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափին։ Արզումանյանը նշել է, որ իր կուսակցությունը պատրաստ է համագործակցել գաղափարական դաշտում իրենց մոտ ուժերի հետ. առաջին հերթին խոսքը «Ժառանգության» մասին է։ –Չենք բացառել ո՛չ մենք, ո՛չ էլ «Ժառանգությունը», որ կարող ենք նպատակահարմար գտնել միասնական ցուցակով հանդես գալ։ Որևէ խնդիր չենք տեսնում, բայց դեռ քննարկումները գնում են։ Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը, օրինակ՝ ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի, ապա Արզումանյանը նշել է, որ առաջինի դեպքում միասնական ցուցակը բացառվում է, որովհետև գաղափարախոսությունները լրիվ տարբեր են, սակայն կեղծիքների դեմ համագործակցություն կարող է լինել։ Իսկ ինչ վերաբերվում է ՀԱԿ–ի հետ համագործակցությանը, ապա Արզումանյանն ասել է. –Նույն գետը երկու անգամ չեն մտնում, բայց, իհարկե, չեմ բացառում համագործակցությունը նույն կեղծիքները բացառելու, ընտրությունները վերահսկելու հարցերում, այնպես, ինչպես ՀՅԴ–ի ու մնացած բոլոր ուժերի հետ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը