Լրահոս

02.02.2012 11:01


Նալչիկի «Սպարտակը» հետաքրքրված է Էդգար Մալաքյանով

Նալչիկի «Սպարտակը» հետաքրքրված է Էդգար Մալաքյանով

Ինչպես գրում է «Armsport.am»–ը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Նալչիկի «Սպարտակը» հետաքրքրված է «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ էդգար Մալաքյանի ծառայություններով:

Նալչիկի «Սպարտակի» մարզչական շտաբը վաղուց էր հետևում Մալաքյանի խաղին և հիմա նրան ցանկանում է տեսնել գործի մեջ: Մալաքյանն արդեն մեկնել է Անթալիա, որտեղ կմասնակցի ռուսական ակումբի ուսումնամարզական հավաքին:

Հիշեցնենք, որ ռուսական այս ակումբի շարքերը հունվարին համալրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, որի հետ էլ այսօր առավոտյան Մալաքյանը մեկնել է Երևանից:

Այս խորագրի վերջին նյութերը