Լրահոս

31.01.2012 21:25


Պակիստանում 40 գրոհային է ոչնչացվել

Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած հակահարձակման ժամանակ ազգային բանակի կողմից կատարած գործողության արդյունքում ոչնչացվել է «Տեհրիկ-ի-տալիբան Պակիստան» շարժման 40 գրոհային, ևս 30-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել են Պակիստանի ուժային կառույցների ներկայացուցիչները:

Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, մինչ այդ թալիբները հարձակում էին իրականացրել Աֆղանստանի հետ սահմանակից Կուրամ շրջանի անվտանգության կետերից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 10 զինվոր, իսկ 32-ը վիրավորվել: Վերախմբավորումից հետո կառավարական ուշերը պատասխան հարված են հասցրել` կիրառելով նաև հարվածային ուղղաթիռներ:

Այս խորագրի վերջին նյութերը