Լրահոս

25.01.2012 21:41


Էդվարդ Նալբանդյան. «Հուսով ենք, որ կգա այն օրը, երբ Թուրքիան ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Էդվարդ Նալբանդյան. «Հուսով ենք, որ  կգա այն օրը, երբ Թուրքիան ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Այսօր Լատվիայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կարևոր մեխանիզմ է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

«Այդ կարևոր քայլը Ֆրանսիայի կողմից ոչ միայն ողջունելի է, այլև պետք է օժանդակություն ստանա Եվրոպայի և ամբողջ աշխարհի երկրների կողմից»,- հայտարարել է Նալբանդյանը:

Նալբանդյանը հույս է հայտնել, որ Թուրքիան նույնպես մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը.

«Մենք իսկապես հուսով ենք, որ  կգա այն օրը, երբ Թուրքիան ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Իր հերթին Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը նշել է, որ Հայաստանի և Լատվիայի ծանր պատմության մեջ նմանություններ կան և «տվյալ հարցում մենք հասկանում ենք հայ ազգի ցավը»: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 25-ին և 26-ին գտնվելու է  Լատվիայում և Լիտվայում:

Այս խորագրի վերջին նյութերը