Լրահոս

25.01.2012 21:39


Կասիլյաս. «Բարսայի դեմ մադրիդցիները կպայքարեն մինչև մահ»

Կասիլյաս. «Բարսայի դեմ մադրիդցիները կպայքարեն մինչև մահ»

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը անհամբերությամբ է սպասում «Բարսելոնա»-ի հետ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը։

Չնայած սեփական հարկի տակ մադրիդցիները զիջել են առաջին խաղում 1:2 հաշվով, Կասիլյասն ընդգծել է, որ կիսաեզրափակիչում հայտնվելու հույսերն իրենք չեն կորցրել։ «Մենք Բարսելոնա կմեկնենք՝ միայն հաջորդ փուլի ուղեգրի հետևից։ Մարզչի ընտրած ֆուտբոլիստները հաղթանակի համար կպայքարեն մինչև մահ»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։ «Յուրաքանչյուրն էլ ցանկանում է մասնակցել այս մրցավեճին։ «Ռեալ»-ը հիանալի դիմակայություն ցույց կտա։ Մենք պետք է հավատանք մեր հաջողությանը,  որքան էլ, որ խնդիրը բարդացած չլինի առաջին հանդիպումից հետո։Մենք ուզում ենք, որ մեր երկրպագուները հպարտ լինեն իրենց սիրելի թիմով։ Ցանկանում ենք, որ նրանք իմանան՝ «Ռեալ»-ը Բարսելոնա է գնում՝ հավատալով, որ կարող է հայտնվել հաջորդ փուլում»,- ասել է Կասիլյասը։

Այս խորագրի վերջին նյութերը