Լրահոս

23.01.2012 17:34


Մուամար Քադաֆիի որդուն կդատեն իր հայրենիքում

Մուամար Քադաֆիի որդուն կդատեն իր հայրենիքում

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) թույլատրել է Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամի դատավարությունն անցկացնել Լիբիայում։ Ավելի վաղ դատավարությունը նախատեսվում էր անցկացնել Հաագայում: Այս մասին, «Ռոյթերս»–ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Լիբիայի արդարադատության նախարար Ալի Խալիֆ Աշուրը:

–Լիբիան անցած ուրբաթ դիմել էր Միջազգային քրեական դատարան Սեյֆին հայրենիքում դատելու խնդրանքով, և ՄՔԴ–ն ընդառաջել է,–ասել է Աշուրը:

Միևնույն ժամանակ Հաագայի դատարանում վստահեցրել են, որ դեռ վերջնական որոշված չէ՝ որտեղ են դատելու Քադաֆիի որդուն:

Հաագայի դատարանը նախորդ տարվա հունիսին Սեյֆ ալ Իսլամին ձերբակալելու որոշում էր  կայացրել  Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով: Այժմ 39–ամյա Սեյֆ ալ Իսլամը գտնվում է Տրիպոլիից հարավ–արևմուտք ընկած Զինթան քաղաքի զինվորական դատարանի մեկուսարանում:

Այս խորագրի վերջին նյութերը