Լրահոս

23.01.2012 15:38


Գագիկ Ջհանգիրյան. «Մարտի 1–ի գործով ՀՔԾ–ի զեկույցը, մեղմ ասած, կասկածներ է հարուցում»

Գագիկ Ջհանգիրյան. «Մարտի 1–ի գործով ՀՔԾ–ի զեկույցը, մեղմ ասած, կասկածներ է հարուցում»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին զինդատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն անդրադառնալով դեկտեմբերի վերջին ՀՔԾ–ի կողմից մարտի 1–ի վերաբերյալ հրապարակված հաղորդմանը՝ ասել է, թե գործի քննության հետ կապված փաստաթուղթը կասկածներ է հարուցել իրենց մոտ։

Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ մինչ օրս որևէ օրինական բացատրություն տրված  չէ, թե ինչ գործողություն էր անում ոստիկանությունը 2008թ. մարտի 1–ի առավոտյան, մինչդեռ բազմաթիվ մարդիկ են դատապարտվել այս գործով։

–Սպանության գործերով հարուցված քրեական գործերի մասով ՀՔԾ–ն փոխանակ փաստահավաքի զեկույցներում զետեղված տվյալները նոր վարկածների ստուգման առարկա դարձնի, փաստահավաքի աշխատանքը փնովել է,–ընդգծել է նա։

Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ նախաքննական մարմինը փորձել է սևացնել մարտի 1–ին սպանվածներին, բայցի սպայից։

–Այս ամենի նպատակը մեկն է՝ հասարակության, անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե հանցագործներ են, և հանցանք կատարելու ժամանակ էլ սպանվել են,–ընդգծել է նա։

Գագիկ Ջհանգիրյանը պնդել է, թե ՀՔԾ–ն դիտավորյալ լուրջ բացթողում է կատարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը