Լրահոս

23.01.2012 14:44


«Ա1+»-ի տնօրեն. «Այսօր իշխանությունների կողմից տեղի է ունենում լրատվական դաշտի մոնոպոլիզացիա»

«Ա1+»-ի տնօրեն. «Այսօր իշխանությունների կողմից տեղի է ունենում լրատվական դաշտի մոնոպոլիզացիա»

–Այսօր տեղի է ունենում լրատվական դաշտի մոնոպոլիզացիա, որը կիսով չափ արդեն հաջողվել է։ Մոնոպոլիզացիան իրականացվում է իշխանական թևի կողմից,–նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը։

«Circle.am» կայքում արտացոլվող էլեկտրոնային կայքէջերի այցելության ցուցանիշները, ըստ Մովսիսյանի, խեղաթյուրված են արտացոլում իրականությունը.

Առաջին 12-13 տեղերը հստակ որոշված տեղեր են, որոնք թելադրում են իրենց մտածելակերպը։ Եթե սա մրցակցություն է համարվում, ապա այս երկիրն ընդհանրապես լրատվամիջոց չունի։

Մովսիսյանը կարծիք է հայտնել, որ լրատվամիջոցների քանակի ավելացումը ոչ մի օգուտ չի տվել։ Ավելին՝ ըստ Մովսիսյանի՝ դա միայն բացասական հետևանքներ ունեցավ.

Եթե մենք վերլուծենք առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները, ապա կտեսնենք, որ դրանք մեկը մյուսի դուբլն են։

Ըստ բանախոսի՝ լրատվամիջոցը պետք է պատասխանի երեք հիմնական հարցի՝ ի՞նչ, ե՞րբ որտե՞ղ, սակայն մեր իրականության մեջ խնդիրը այլ կերպ է դրվում.

–Այդ հարցերը այսօր լիովին բացակայում են։ Մեզ մոտ կանգնած է երկու հարց՝ ո՞վ և ու՞մ հետ։ Ու այս երկու հարցը կանգնած է բոլորիս պատուհաս։

«7օր»-ի հարցին՝ ինչպես պետք է հարաբերակցվեն լրատվամիջոցի օբյեկտիվության և սեփական գիծ ունենալու սկզբունքները, Մովսիսյանը պատասխանել է.

-Քաջությամբ, որ չվախենաս սպիտակ ագռավ լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը