Լրահոս

23.01.2012 14:23


Է. Վարդանյան. «Մեծամասնական ընտրակարգի պահպանումը, իհարկե, ձեռնտու է իշխանություններին»

Է. Վարդանյան. «Մեծամասնական ընտրակարգի պահպանումը, իհարկե, ձեռնտու է իշխանություններին»

Քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, թե այն մթնոլորտը, որը կար 2008թ. նախօրեին ընդդիմադիր դաշտում, այսօր Հայաստանում բացակայում է։

Նա կարծում է, որ ընդդիմության հիմնական խնդիրը համամասնական և մեծամասնական ընտրակարգերի հարցն է, և այն հիմնական նպատակները, որոնք 2008թ. դրված էին միացյալ ընդդիմության առջև, մղվել են հետին պլան։

–Մեծամասնական ընտրակարգի պահպանումը, իհարկե, ձեռնտու է իշխանություններին,–համոզված է փարձագետը։

Նրա խոսքերով՝ իշխանական կուսակցությունները և մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվող թեկնածուները փոխշահավետ պայմանավորվածության են գալիս, որով մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցած պատգամավորը նաև ձայներ է ապահովում կուսակցությունների համար։

Փորձագետը նաև նշել է, թե միջազգային հանրության մոտեցումներում որոշակի տարբերություն կա Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Եվրոպական պաշտոնյաները մեղմել են իրենց ճնշումը իշխանությունների նկատմամբ՝ նշելով, թե Հայաստանում որոշակի զարգացումներ կան, սակայն դիտարկում իրականացնող միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպես «Freedom House»–ն է, նշում են, թե իրականում Հայաստանում ոչինչ չի փոխվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը