Լրահոս

23.01.2012 14:00


ԵՄ անդամ–երկրները համաձայնել են իրանական նավթի վրա բեռնարգելք դնել

Ինչպես տեղեկացնում է «FP»–ն, դիվանագիտական աղբյուրները նշել  են, որ Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում համաձայնության են եկել  իրանական նավթի վրա բեռնարգելք դնելու հարցում:

Ավելի վաղ հաղորդվում էր՝ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում նախատեսվում է, որ հուլիսի 1-ից Թեհրանից նավթ գնող Եվրամիության բոլոր անդամները պետք է լիովին դադարեցնեն ներմուծումը:

Նշենք նաև, որ Իրանը բազմիցս սպառնացել էր, որ եթե Եվրամիությունը որոշի արգելք դնել  իրանական անվթի  ներմուծման վրա, ապա Թեհրանը կփակի Հորմուզի նեղուցը, որով իրականացվում է համաշխարհային մատակարարումների մոտ 40%-ը:

Այս խորագրի վերջին նյութերը