Քաղաքական

23.01.2012 13:39


Փորձագետ. «Իշխող համակարգն իր բնույթով մնում է հակաժողովրդավարական»

Փորձագետ. «Իշխող համակարգն իր բնույթով մնում է հակաժողովրդավարական»

Քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական և ազգային հետազուտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, նշել է, թե Հայաստանի հասարակության համար հիմնական խնդիրը մինչ այժմ մնում է չլուծված.

-Իշխող համակարգն իր բնույթով մնում է հակաժողովրդավարական,-շեշտել է նա:

Անդրադառնալով իշխանական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին՝ բանախոսը նկատել է, որ իշխանական թևում համախմբում է իրականացվում մեկ փոքր խմբի շրջանակներում, որն ըստ էության իշխանության կենտրոնացում է և օլիգարխիկ խմբի ու շրջանակների փոքրացում ու նեղացում։

-Այսօր Հայաստանում տեղի է ունենում Սերժ Սարգսյանի շուրջը հիմնական ռեսուրսների կենտրոնացման գործընթաց,–նշել է Է. Վարդանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը